ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Նմանատիպ
ՀՀ տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, 10-ին շրջանների զգալի մասում, 9-ին արևելյան շրջաններում հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-ար ևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին ցերեկը կնվազի 4-5, արևելյան շրջաններում 6-7 աստիճանով, 11-12-ին նույնքանով կբարձրանա:
Երեւանում օգոստոսի 9-ին տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 10-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օգոստոսի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 9-ի եւ 10-ի ցերեկը կդիտվի 28 0C, 11-ին և 12-ին’ 30 0C ջերմաստիճան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում