Մխիթարյանը հնարավոր է խաղա կենտրոնական հարձակվողի դիրքում․ Ֆոնսեկա
09/03/2021 18:00
Նմանատիպ
«Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է հարձակվող Էդին Ջեկոյի մարզավիճակը:
«Ինձ համար դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին. արդյո՞ք Ջեկոն պատրաստ կլինի Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղին: Էդինը վերականգնվում է, օրերս նա խաղադաշտ մտավ: Կտեսնենք, թե ինչպես է լինելու առաջիկա օրերին»,- մեջբերում է մասնագետին La Gazzetta dello Sport-ը։
«Ո՞վ կարող է նրա փոխարեն խաղալ հարձակման գծում։ Պեդրոն չի կարող, իսկ ահա Մխիթարյանը կարող է խաղալ այդ դիրքում»,- ավելացրել է մասնագետը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն 25 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը «Հանքափորների» հետ կկայանան մարտի 11-ին:
Աղբյուր ArmSport.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում