Օլիմպիական ջահի համար կարտադրվի 14 հազար խողովակ
09/08/2013 15:19
Նմանատիպ
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում սկսվել Է 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական եւ պարաօլիմպիկ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց խաղերի ջահերի խողովակների արտադրությունըը:
Նշվում Է, որ ամեն մի խողովակ, իսկ օլիմպիական ջահը Հունաստանից մինչեւ Սոչի բերելու համար անհրաժեշտ Է 14 000 խողովակ, իր անհատական համարն Է ունենալու: Օլիմպիական ջահը վառվելու Է սեպտեմբերի 29-ին Հունաստանի Հին Օլիմպիա ավանում, այն իջնելու Է Բայկալ լճի հատակը եւ հասնելու է Հյուսիսային բեւեռ, անցնելու Է տասնյակ հազարավոր կիլոմետրեր’ մինչ օլիմպիական մայրաքաղաք Սոչի հասնելը:
Օլիմպիական ջահի կոնստրուկտորները խոստացել են, որ խողովակները կհամապատասխանեն ամենաբարձր տեխնիկական չափանիշներին, եւ դրանց հետ կապված որեւէ խնդիր չի առաջանա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում