Վլադիմիր Պուտինը Կասպից ծովով Բաքու կժամանի մարտանավով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կասպից ծովով Բաքու կժամանի մարտանավով: ՌԴ նախագահին կուղեկցեն Կասպյան նավակազմի մարտական նավերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Պուտինի այցը օգոստոսի 12-ից տեղափոխվել է օգոստոսի 13:Նշվում է, որ եթե նախագահ Պուտինը Ադրբեջան ժամանի նավով, ապա դա կլինի նրա’ նման առաջին արտասահմանյան այցը: տարբերակներ են շրջանառվում այն մասին, թե ինչպիսի նավով կժամանի ՌԴ նախագահը Բաքու:

Փորձագետ Վալերի Չումակովի կարծիքով’ անկախ նավի տիպից, Պուտինին կուղեկցեն Կասպյան նավակազմի մարտական նավերը: Նրա խոսքով’ Պուտինը կարող է այցն իրագործել Կասպյան նավակազմի ֆլագման’ «Թաթարստան» մարտական նավով, կամ «Դաղստան» մարտական նավով: Չի բացառվում, որ Պուտինը կարող է Բաքու գալ «Գոմել» նավով’ նույն «Թաթարստան» եւ «Դաղստան& raquo; նավերի ուղեկցությամբ:

Փորձագետը նաեւ նշել է, որ Կասպյան նավակազմով Պուտինի այցը Բաքու հանդիսանում է նրա հզորության ցուցադրությունը: Ըստ նրա’ դա ինքնատիպ մեսիջ է մերձկասպյան երկրներին այն մասին, որ Ռուսաստանն առաջվա պես միակ իրական ուժն է Կասպից ծովում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում