5.1 C
Yerevan

Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան. Իշխան Սաղաթելյան

Նմանատիպ

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ԱԺ մուտքերը շրջափակելուց հետո որոշ պատգամավորներ այսօր ԱԺ են մտել տնտեսական մուտքով, որը նախատեսված է կարտոֆիլ, սոխ, այլ մթերք տեղափոխելու համար։

Իշխան Սաղաթելյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ,

արժանապատիվ քաղաքացիները շարունակում են փակ պահել Ազգային ժողովի մուտքերը՝ թույլ չտալով Հայաստանի շահերին հակասող խորհրդարանին շարունակել գործունեությունը։

Պարզվեց, որ բացի պատգամավորների համար նախատեսված մուտքերից, Ազգային ժողովն ունի նաև տնտեսական մուտք, որը նախատեսված է տարատեսակ տնտեսական ապրանքներ՝ կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ, տարբեր իրեր, Ազգային ժողով տեղափոխելու համար։

Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ Ազգային ժողով են մտել հենց այդ մուտքից։

Հարգելի պատգամավորներ, ընտրությունը ձերն է՝ կամ դուք ընտրելու եք արժանապատվությունը և կարողանալու եք ազատ շրջել մեր հայրենիքում, կամ ընտրելու եք Նիկոլին և ստիպված եք լինելու աշխատասենյակ հասնել թունելներով և տնտեսական մուտքերով ու քայլել ամոթի միջացքներով՝ արժանանալով մեր քաղաքացիների անկեղծ գնահատականներին։

Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան»։

spot_imgspot_img