Իսպանիան կարող Է կրճատել գնացքների արագությունը Գալիսիայում տեղի ունեցած վթարից հետո
Նմանատիպ
Իսպանիայում կանցկացվեն երկաթուղիների վիճակի վերստուգում եւ արագության ռեժիմի նորմաների վերանայում, հաղորդել Է El Mundo թերթը՝ վկայակոչելով զարգացման նախարար Անա Պաստորին, տեղեկացնում Է «Արմենպրեսը»: Պաստորը, որի գերաեսչությունը տնօրինում Է տրանսպորտի հարցերը, օգոստոսի 9-ին կոնգրեսում ներկայացրել Է միջոցների փաթեթ՝ նպատակամղված Իսպանիայի երկաթուղիների անվտանգության բարձրացմանը: Այս հարցն առանձնապես հրատապ Է այն բանից հետո, երբ հուլիսի 24-ին վտանգավոր շրջադարձում ռելսերից դուրս եկավ Մադրիդից Ֆերոլ (Լա Կորունիայի նահանգ) ընթացող ճեպընթաց գնացքը: Վթարի զոհ դարձավ 79 մարդ, եւս 140-ը վիրավորվեց:
Նախարարի խոսքով՝ հատուկ հանձնաժողովը կվերլուծի մեքնավարների ծառայական հրահանգները, ինչպես նաեւ կորոշի ճանապարհների առավել վտանգավոր հատվածները, որտեղ պահանջվում Է նվազեցնել երթեւեկության առավելագույնս թույլատրելի արագությունը: Պաստորն առաջարկել Է երկաթուղիները հանդերձել վերահսկողության լրացուցիչ արբանյակային համակարգերով:
Երկաթուղային հատուկ հանձնաժողովի հաշվետվությունը կհրապարակվի վեց ամիս հետո, հաղորդել Է El Mundo-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում