-1.9 C
Yerevan

Փաշինյանը սրբագրում է իրեն

Նմանատիպ

Ադրբեջանը «պատերազմ» է սկսել Իրանի դեմ

Չնայած այն բանին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից տևական...

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Օնիկ Գասպարյանի ուղերձից հետո, որով հայտարարեց ԳՇ պաշտոնից հեռանալու մասին, Նիկոլ Փաշինյանը խոսնակի շուրթերով հայտարարեց, որ այդ պաշտոնում առաջադրել է Արտակ Դավթյանին եւ նրա նշանակման միջնորդությունն ուղարկել է նախագահական: Սակայն նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել վարչապետի միջնորդությունը, բայց Փաշինյանը շտապեց ԳՇ՝ ներկայացնելու Դավթյանի թեկնածությունը՝ խախտելով սահմանադրությունը: Երբ աղմուկ բարձրացավ, որ առանց նախագահի հաստատման Փաշինյանն իրավունք չուներ Դավթյանին ներկայացնել ԳՇ պետի պաշտոնում, կառավարությունն ու Պն-ն որոշել են սրբագրել իրենց:

ՊՆ-ից քիչ առաջ հաղորդագրություն տարածեցին, որ համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում Գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։ Իսկ կառավարությունից էլ հայտնում են, որ Փաշինյանը ընդամենը ԳՇ-ում խորհրդակցության է մասնակցել:

spot_imgspot_img