Բրազիլիան պաշտպանում Է եվրոգոտու երկրներին ֆինանսական օգնություն ցույց տալու՝ ԱՄՀ-ի ծրագրի վերանայումը
Նմանատիպ
Բրազիլիան հանդես Է գալիս եվրոգոտու երկրներին Արժույթի միջազգային հմնադրամի օգնության ծրագրի վերանայման օգտին: Այս մասին Բրազիլիայի ֆինանսների նախարար Գիդու Մանտեգան հայտարարել Է Լոնդոնի Financial Times թերթում օգոստոսի 9-ին հրապարկված հարցազրույցում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Ես կարծում եմ, որ Եվրամիության մշակած բյուջետային սրբագրման ծրագիրն ամբողջությամբ վերցված չափից ավելի բարձրացված Է»,- ընդգծել Է նա: «Դրա հետեւանքով Բրազիլիան գտնում Է, որ անհրաժեշտ Է վերանայել կայունացման ծրագրերի տվյալները՝ դրանք իրականությանն ավելի համապատասխան դարձնելու համար»,- նշված Է թերթում:
Այժմ ֆինանսական օգնության ԵՄ-ԱՄՀ համատեղ ծրագրերը գործում են եվրոգոտու չորս երկների՝ Իռլանդիայի, Հունաստանի, Պորտուգալիայի եւ Կիպրոսի վերաբերյալ: ԱՄՀ-ն եւ Եվրամիությունը տվել են 402,1 միլիարդ եվրո գումարի համատեղ վարկեր: Այս փողի հիմնական մասն ստացվել Է Եվրամիությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում