Գերմանիայում հակաթուրքական բովանդակությամբ նախընտրական պաստառներ են հայտնվել
Նմանատիպ
Գերմանիայի հանրապետական կուսակցութունը (Die Republikaner-REP) սեպտեմբերի 22-ին երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրութունների հետ կապված պաստառներ է տարածել’ իսլամի, թուրքերի եւ մզկիթների դեմ բովանդակությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով CNNTurk-ը, REP-ը Բեռլինում Դաշնային խորհրդարանի (Bundestag) շենքի վրա Գերմանիայի դրոշի փոխարեն Թուրքիայի դրոշի եւ մինարեթների հավելումով’ «Բեռլին 2030. ակնկալվածից ավելի արագ է զարգանում» գրությամբ ընտրական պաստառ է փակցրել:
Կուսակցության կողմից պատրաստված այլ պաստառներում «Մինարեթները պետք է վերացվեն» եւ Գերմանիայի կենտրոնական բանկի վարչական խորհրդի նախկին անդամ Թիլո Սառազինի’ «Գերմանիան վերացնում է ինքն իրեն» գրքում արտահայտած իսլամի, թուրքերի եւ մզկիթների դեմ մտքերը հավանության արժանացնող’ «Աջակցում ենք Սառազինին» բովանդակությամբ արտահայտություններ են տեղ գտել:
Գերմանիայում գնալով աճող հեղինակություն ձեռք բերող կուսակցության այդ քայլն անհանգստացրել է գերմանաբնակ թուրքերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում