«Լուսավոր Հայաստան»-ն ընդունում է նախագահի հանդիպման հրավերը․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան»-ն ընդունում է նախագահի հանդիպման հրավերը․ Էդմոն Մարուքյան

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերը՝ մասնակցելու երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու: Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»,- նշել է Մարուքյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում