«Տառեր քարերին». հայկական եւ ռուսական արդի պոեզիան` մեկ գրքում
Նմանատիպ
Հայկական եւ ռուսաստանյան արդի պոեզիան ամփոփվել է Մոսկվայում լույս տեսած «Տառեր քարերին» երկլեզու ժողովածուում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ երկկողմ ժողովածուում զետեղվել են 22 հայ եւ 22 ռու սալեզու հեղինակների տարբեր թեմատիկայի չափածո ստեղծագործությունները: Գիրքը կազմել են Վիկա Չեմբարցեւան, Ելենա Շուվաեւա-Պետրոսյանը, Գեւորգ Գիլանցը, Դավիթ Մաթեւոսյանը:
Գրքի տպագրությունն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ ՌԴ տպագրության եւ զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալության օժանդակությամբ, «ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչներ» ՀԿ-ի (Հայաստան), «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչության (Ռուսաստան) համագործակցությամբ եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի աջակցությամբ:
Ժողովածուի հրատարակմանը նաեւ օժանդակել են «Սոցիալ-տնտեսական եւ ինտելեկտուալ ծրագրեր» հիմնադրամը եւ «Դրուժբա նարոդով» ամսագիրը:
«Տառեր քարերին» ժողովածուի շապիկն ստեղծվել է Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» եւ «Սպասում» գեղանկարների հիման վրա: Գրքում տեղ են գտել նաեւ հեղինակների եւ թարգմանիչների կենսագրական տվյալները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում