Ինչի՞ հետևանքով է ծեծկռտուք տեղի ունեցել ֆեյքերի ՊՈԱԿ-ում. մանրամասներ

Ինչի՞ հետևանքով է ծեծկռտուք տեղի ունեցել ֆեյքերի ՊՈԱԿ-ում. մանրամասներ

«Փաստինֆո»-յի տեղեկություններով՝ քիչ առաջ Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Հանրային կապերի ՊՈԱԿ և խուլիգանական կերպով հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։

Առավոտյան ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել, որում մի քանի դրվագ էր պատմել պատերազմի օրերին Իոաննիսյանի հակահայկական գործունեությունից։

Ինչպես մեզ հաջողվեց տեղեկանալ՝ Դ. Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Աֆրիկյանի աշխատավայր՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։ Խուլիգանական խումբը սկսել է հայհոյել և հարվածել Ռաֆայելին և նրա գործընկերներին։

AntiFake.am-ը ներկայացնում է Դանիել Իոաննիսյանի նախկին և ներկայումս ֆեյքերի ՊՈԱԿ-ի աշխատակցի այն գրառումը, ինչի հետևանքով առաջացել է ծեծկռտուքը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Էս կերպարին երկար ժամանակ չէի անդրադառնում ու չէի պատասխանում իր՝ տարբեր տեղեր իմ մասին խոսացածներին, որովհետև ժամանակին մտերիմ ենք եղել։ Վերջին 2 տարվա ընթացքում ամեն անգամ ներել եմ իր արած ստորությունները, մտքումս ասելով՝ շուն գել, ընկեր ա եղել ժամանակին։ Բայց ինչպես ասվում է՝ համբերությունը անվերջ չի լինում։

Պատերազմի օրերին այս տղայի հետ երկու դրվագ է հիշվել, որոնց մասին շատ հակիրճ կպատմեմ։ Առաջինը իր քրոջ արկածներն են Ստեփանակերտում, որի մասին պատմել է լրագրող Նաիրի Հոխիկյանը ինչից հետո սա դատի ա տվել Նաիրիին զրպարտության համար։ Երկրորդ դրվագը պատերազմից վերջին օրերին էր, երբ զինվորականները կատաղած փնտրում էին սրան, որպեսզի «ձեռը գռանատ դնեն»։

Դրվագ առաջին.

Ես Նաիրիին չեմ ճանաչում, Արցախում իրեն չեմ տեսել ու ընդհանրապես կարծում եմ, որ նա չպետք է պատմեր այս միջադեպի մասին ու չթիրախավորեր մարդու քրոջը, որքան էլ այդ մարդը արժանացած լինի վատ վերաբերմունքի։ Ուստի կարծում եմ, որ Նաիրին սխալ է արել, որ այս թեմայով խոսել է, սակայն միաժամանակ պետք է ասեմ, որ կասկած չունեմ, որ էն ամենը ինչ նա պատմել է իրականություն է, հետևաբար դատի տալ նրան զրպարտության համար ևս արդար չէ։ Հատկապես, երբ դատի տվողը շատ լավ գիտի, որ այդ դեպքը եղել է։ Գիտի նաև մեկ այլ դեպքի մասին, որը ներկայացնում եմ ստորև։

Հոկտեմբերի 10, երեկո։ Մենք գտնվում էինք Արցախի տեղեկատվական շտաբում և զբաղված էինք հաջորդ օրվա աշխատանքների պլանավորմամբ։ Անվտանգության նկատառումներից ելնելով շտաբի տեղակայման վայրը մի քանի անգամ փոխել էինք։ Այժմ շտաբը տեղակայված էր Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի շենքում, որտեղ էլ մնաց մինչև պատերազմի վերջ։

Ես գտնվում էի ներքևի հարկում, երբ մեր տղաներից մեկը նյարդայնացած իջավ ու ասեց, որ ինչ որ աղջիկ ա եկել, ով իրան շատ կասկածելի ա պահում, հրաժարվում ա ներկայանալ ու ընդհանրապես անհասկանալի ա, թե ինչ ա մեզանից ուզում։

Ես բարձրանում եմ այն պահին, երբ ոստիկանները պատրաստվում էին դուրս հանել այդ աղջկան շենքից։ Ինքը անընդհատ կրկնում էր իր ազատ տեղաշարժման իրավունքի մասին, ասելով որ ոտնահարվում են իր քաղաքացիական իրավունքները։

Ես միանգամից ճանաչում եմ աղջկան (Դոմինիկային ճանաչում եմ դեռ դպրոցական տարիներից)։ Տղաներին ասում եմ, որ ճանաչում եմ իրեն, հաստատ լրտես չի, իսկ իր տարօրինակ պահվածքը բացատրում եմ որոշակի այլ հանգամանքներով։ Այդ մասին հարկ չեմ համարում մանրամասնել։

Խնդրում եմ նաև ոստիկաններին վերադարձնել Դոմինիկային իր զինվորական բաճկոնը ու առաջարկում եմ մնալ շենքում, մինչև ես կկապվեմ եղբոր հետ, որ գա իրեն տանի։ Երեկոյան ժամ էր, մթնում էր արդեն։ Նա հրաժարվում է սպասել ու հեռանում է։ Թե ուր՝ չգիտեմ։

Ես տեղեկացնում եմ եղբորը, որ Դոմինիկան Ստեփանակերտում տարօրինակ պահվածքով շրջում է, ինչը կարող ա խնդիրներ առաջացնել իր համար։ Եղբայրը շնորհակալություն է հայտնում և ասում որ տեղյակ էլ չէր, որ քույրը եկել է Ստեփանակերտ։

Այդ աղջիկը միանշանակ լրտես չի ու չէր, բայց իր պահվածքը շատ տարօրինակ էր ու ցակացած մարդ, ով պատերազմի օրերին կտեսներ նրան Ստեփանակերտում ողջամիտ կասկած կունենար։

Դրվագ երկրորդ.

Այս դրվագը տեղի է ունեցել պատերազմի վերջին օրերին՝ նոյեմբերի 4-ին կամ 5-ին։ Այս տղան ֆեյսբուքում ինչ որ գրառում է արած լինում հայկական կողմի նախապատրաստվելիք հակագրոհների ու դրանց ուղղությունների մասին, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում զինվորականության համար։

Այդ գրառումը նա շատ արագ ջնջում է, ինձ մոտ պահպանված չի։ Մեկ օր անց Տեղեկատվական շտաբ է գալիս մի զինվորական, շատ կատաղած։

-Ստե՞ղ ա դա

-Ո՞վ

-Էդ Իոնիսյան ա ինչ ա, ստե՞ղ ա

-Չէ, ի՞նչ ա եղել որ

-Եկել եմ ձեռը գռանատ դնեմ, դրան պետք ա շտապ լարել Ղարաբաղից, սաղ հարամ ա անում։

Հ.Գ

Դեռ այսքանը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում