«Պատրոն Դավոն» դատի է տվել «Ազատություն» ռադիոկայանին

«Պատրոն Դավոն» դատի է տվել «Ազատություն» ռադիոկայանին

ՊՆ–ին անորակ զենք մատակարարելու գործով կալանավորված Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) դատի է տվել «Ազատություն» ռադիոկայանին։ Տեղեկությունը հրապարակվել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

«Պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջ»,- դատական հայց ներկայացնելու հիմնավորումն այսպես է նշված համակարգում։

Հավելենք, որ հայցը դատարան է ներկայացվել մարտին 9-ին։ Այն ընդունվել է վարույթ և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում