Երգչուհի Գոհար Հովհաննիսյանը համերգով կշնորհավորի հերոսածին մայրերի Ապրիլի 7-ը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգագրական, ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը «Արշալույս» մենահամերգով տոն կպարգևի հերոսածին մայրերին՝ շնորհավորելով նրանց Ապրիլի 7-ի առթիվ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Երգչուհին մենահամերգով ցանկանում է ասել, որ մեր երկրի վրա էլ արշալույս կբացվի:
Համերգի պրոդյուսերը Խաչիկ Եղոյանն է, ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, նկարահանման ռեժիսորն է Արամ Շահբազյանը։
Հրավիրատոմսերի մեծ մասը տրամադրվելու է հերոսածին մայրերին: Հանդիսատեսը կարող է տոմսեր ձեռք բերել և մասնակցել իրենց կյանքը տված հերոս տղաների մայրերի մեծարման երեկոյին, որի ընթացքում Գոհար Հովհաննիսյանը կկատարի ազգագրական, ժողովդական և ռազմահայրենասիրական սիրված երգեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում