Իտալացի գիտնականները բացել են «Մոնա Լիզա»-ի գերեզմանը
10/08/2013 11:34
Նմանատիպ
Իտալացի գիտնականները ցանկանում են պարզել, որտեղ են հանգչում Լիզա Գերարդինիի՝ «Մոնա Լիզա» կտավի բնորդուհու աճյունը։
BBC-ն գրում է, որ գիտնականները բացել են նրա ամուսնու՝ Ֆլորենցիայում հայտնի մետաքսի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի ընտանիքի գերեզմանը, ում կինն էլ ենթադրաբար եղել է Լեոնարդո դա Վինչիի կտավի բնորդուհին։ Հետազոտությունների արդյունքում կհամեմատվեն գերեզմանում հատնաբերված աճյունի ԴՆԹ-ն նախորդ տարի Սուրբ Ուրսուլայի մենաստանում հայտնաբերված մնացորդների հետ։ Այդ մենաստանում է Լիզա Գերարդինին անցկացրել իր կյանքի վերջին տարիները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում