Ադրբեջանցին ցանկանում է դառնալ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր
Նմանատիպ
Ադրբեջանցի Ֆեյրուզ Իմին օղլու Օսմանովը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում: Այս մասին Օսմանովը հայտնել է ANS PRESS-ին ուղարկած էլեկտրոնային նամակում:
Նա նշել է, որ ինքը սեփական ցանկությամբ չի հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից եւ առաջադրվելու իրավունք ունի: Օսմանովն իր այդ քայլը կատարում է որպես պատասխան Բաքվից փախստական Գրիգորի Այվազյանի’ Ադրբեջանի նախագահ առաջադրվելու մասին արած հայտարարություններին:
«Ես 1981 թ-ին ծնվել եմ Հայաստանի Հանրապետության Կալինինոյի (Տաշիր) շրջանում: 1988 թ-ի հայտնի իրադարձություններից հետո որպես փախստական բնակվում եմ Բաքվում: 2004 թ-ին ավարտել եմ Ադրբեջանի պետական նավթային ակադեմիան: Ես ինձ համարում եմ Հայաստանի քաղաքացի, քանի որ սեփական դիմումի համաձայն չեմ հրաժարվել քաղաքացիությունից: Որպես պատասխան Գրիգորի Այվազյանի պնդումներին, ես էլ ցանկանում եմ առաջադրվել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր», – նամակում գրել է Օսմանովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում