Ադրբեջանական սահմանը հատած հայ զինվորը տեղափոխվել է Բաքու
Նմանատիպ
Հայ-ադրբեջանական սահմանը հատած հայ զինծառայողը տեղափոխվել է Բաքու’ պաշտպանության նախարարություն, տեղեկացնում է է Trend գործակալությունը: Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների գծով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը նշել է, որ հաջորդ շաբաթ հայ զինվորը կհանդիպի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, ովքեր կպարզեն’ նա ցանկանում է վերադառնալ Հայաստան, թե տեղափոխվել մեկ ուրիշ’ երրորդ երկիր:
Հայ զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանն’ մոլորվելով տարածքում, օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3-ին անցել է ադրբեջանական տարածք:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար: Կոմիտեին դիմելու նպատակը նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով ՀՀ քաղաքացու անվտանգ եւ շուտափույթ վերադարձը Հայաստան կազմակերպելն ու ապահովելն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում