Հայտնաբերվել են սմարթֆոնների համար վտանգավոր հավելվածներ

Հայտնաբերվել են սմարթֆոնների համար վտանգավոր հավելվածներ

 

Check Point Research-ի մասնագետները հայտնաբերել են 10 վտանգավոր հավելվածներ, որոնք հասանելի են Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար։ Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է իր մեջ վնասակար ծրագիր։ Մասնավորապես մասնագետները այդ հավելվածներում հայտնաբերել են Clast82 վնասակար ծրագրային ապահովումը, որը կարողացել է հաջողությամբ շրջանցել Google Play-ի՝ վնասակար ծրագրերի հայտնաբերման համար ստեղծված բոլոր մեխանիզմները։

Օգտատերերը թիրախում հայտնվելու դեպքում բավական անօգնական վիճակում են հայտնվում, քանի որ վնասակար ծրագիրը ամբողջապես վերահսկողության տակ է վերցնում օգտատիրոջ սմարթֆոնը, բանկային հավելվածները եւ այլն։

Ընդ որում, ցանցահենները վնասակար ծրագրերը կապել են Firebase եւ Github ռեսուրսների հետ, որպեսզի Google-ի պաշտպանիչ համակարգը չկարողանա տեսնել վտանգը։ Հավելվածների մեծ մասը, որոնք պարունակել են վնասակար նշված դրոպպերը, ունեցել են VPN-ի ֆունկցիա։ Ներկայումս տվյալները արդեն փոխանցվել են Google-ին եւ դրանք հեռացվել են Play Store-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում