«Յուվենտուսը» որքանո՞վ կվաճառի Ռոնալդուին
Նմանատիպ
Եթե պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վաճառվի, իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը ֆինանսական վնասներից խուսափելու համար պետք է առնվազն 29 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում ստանա, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Ավելի վաղ El Chiringuito հեռուստաընկերության Twitter- ի էջում ասվում էր, որ Ռոնալդուի գործակալ Խորխե Մենդեսը Մադրիդի «Ռեալի» հետ քննարկել է նրա՝ «Ռեալ» տեղափոխության հարցը, որտեղ պորտուգալացին խաղում էր 2009-2018 թվականներին։
Ինչպես հայտնում է Football Italia-ն, «Յուվենտուսը» ներկայումս չի մտածում 36-ամյա հարձակվողի պայմանագրի երկարաձգման մասին, որն ավարտվում է 2022 թվականի հունիսին, և հանդիպելու է Ռոնալդուի հետ՝ քննարկելու նրա ապագան: Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը։ Տրանսֆերի գումարը, ներառյալ բոլոր բոնուսներն ու միջնորդավճարները, կազմում էր 115 միլիոն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում