Սեյրան Օհանյանի առողջական վիճակը սրվել է
13/03/2021 18:25
Նմանատիպ
Պաշտպանության նախկին նախարար Սեկրան Օհանյանը շարունակում է գտնվել «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեժլումյանը հոսպիտալ էր տեղափոխվել մրսածության հետեւանքով։
Պաշտպանը նշեց, որ որոշ մասով բարդություններ են կրկին նկատվել։
Հարցին, թե այսինքն`ավելի՞ է սրվել առողջական վիճակը, պաշտպանը տվեց դրական պատասխան։
Նշենք, որ «Մարտի 1»-ի գործով նախորդ նիստը հետաձգվեց Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով։ Փաստաբանն ասել էր, որ նա հոսպիտալում է դեռ մարտի 7-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում