Ֆրանսիացի խորհրդարանականները մեկնաբանում են ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելու փաստը
Նմանատիպ
Ադրբեջանական «սև ցուցակում» հայտնված ֆրանսիացի պաշտոնյաները զարմացած չեն այդ երկրի ղեկավարության նմանատիպ որոշմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ֆրանսիական Le Journal du Dimanche-ը, 335 հոգանոց ադրբեջանական «սև ցուցակում» ընդգրկվել են 22 ֆրանսիացիներ, որոնցից 10 Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ են:«Սա ինձ համար գովասանքի է նման, քանի որ արձանագրում է իմ կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելու փաստը: Եթե աշխարհում կա Ադրբեջանի նման երկիր, ուրեմն պետք է կարողանալ մահանալ առանց Բաքուն տեսնելու…»,- այս առնչությամբ ասել է ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Մարինյին:
Մեկ այլ ֆրանսիացի խորհրդարանական, Ֆրանսիա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն էլ նշում է, որ Ադրբեջանի կողմից ճնշումը երբեք այսքան մեծ չի եղել: «Առաջ այս երկիրը ոչ մեկին չէր հետաքրքրում: Այսօր իրավիճակն այլ է: Ադրբեջանը փորձում է կույս ներկայանալ, սակայն պատկերը մշուշի հետևում ուրիշ է: Այն հանցագործ պետություն է»,- նշում է Լուարի շրջանից ընտրված պատգամավորը:
Անակնկալ չէր նաև, որ ադրբեջանական տխրահռչակ ցուցակում է հայտնվել նաև Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն: Նրա կարծիքով’ Ադրբեջանին կարևորություն են հաղորդում ներկայում նրա նավթադոլլարները: «Ես չեմ հավատում, որ փողով կարելի է ամեն ինչ գնել, սակայն հենց այս գործելաճոը ցուցադրում է նրանց թուլությունը»,- նշում է Բուայեն:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 2-ին հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած «անցանկալի անձանց» ցուցակը, որում հայտնվել է 335 մարդ:
Անցանակալի անձանց այդ զավեշտալի ցուցակում են հայտնվել Ռուսաստանի Պետդումայի 14 պատգամավորներ, գերմանական ZDF հեռուստաալիքի 5 լրագրողներ, բեռլինյան ակադեմիայի նախագահը, Իրանի խորհրդարանի պատգամավոր, Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր, արգենտինացի երկու պատգամավորներ, ռուսաստանցի հայտնի տնտեսագետ Վիկտոր Շեյնիսը, բարոնուհի Քոքսը, Դանիայի ռազմական ակադեմիայի նախագահը, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, իտալացի երգիչ Ալ Բանոն, Եվրախորհրդարանի 8 պատգամավորներ, Մոսկվայում Washington Post-ի սեփական ? ?ղթակից Վիլ Էնգլունդը, «Էխո Մոսկվի» ռադիոյի խմբագրի տեղակալ Միխայիլ Բուտմանը, «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակից Անաստասիա Թեյլոր Վինտը, Ֆիլիպ Կիրկորովի հայրը’ Բեդրոս Կիրկորովը, հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, կանադական խորհրադանի մեկ պատգամավոր:
Ցուցակում հայտնվել են նաեւ ամերիկացի 6 բժիշկներ, բրիտանացի 7 պատգամավորներ, հույն պատգամավոր, Մոլդովայի ժողովրդական արտիստ Կոնստանտին Մոսկովիչիյը, Շվեյցարիայի խորհրդարանի երեք պատգամավորներ, Եվրամիության արտաքին քաղաքականության հանդեսի գլխավոր խմբագիրը, ԵՄ Հարավային Կովկասի գծով նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Ուրուգվայի խորհրդարանի 5 պատգամավորներ, հայտնի շվեյցարացի տիեզերագնաց Կլաուդի Նիկոլյան, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Հեսսեն քաղաքի քաղաքապետը, ավստրալացի 6 պատգամավորներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում