Հայաստանը մտել է դեպոպուլյացիայի փուլ՝ 2795 ծնունդ և 3295 մահ. Մալխասյան
Նմանատիպ
Հայաստանը մուտք է գործել բնակչության սեղմված վերարտադրության (դեպոպուլյացիայի) փուլ. 2795 ծնունդ և 3295 մահ (բնական նվազումը` – 500): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է պատմաբան, ժողովրդագրագետ. ԵՊՀ դասախոս Միքայել Մալխասյանը:
«Մարտի 5-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի, այդ թվում` ժողովրդագրական իրավիճակի ցուցանիշները 2021 թ. հունվարին։ Ըստ այդմ` ՀՀ-ն, ինչպես ցավով կանխատեսում էի, մուտք է գործել բնակչության սեղմված վերարտադրության (դեպոպուլյացիայի) փուլ. 2795 ծնունդ և 3295 մահ (բնական նվազումը` – 500)»,-նշում է Մալխասյանը:
Ժողովրդագրագետի խոսքով, 2020 թ. նոյեմբերի կեսերին ՀՀ կառավարությունն առաջիկա 6 ամսվա համար իր գործողությունների ճանապարհային քարտեզ էր հրապարակել, որտեղ 11-րդ կետը շարադրված է հետևյալ կերպ. «Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում»։
«Անցել է 4 ամիս` ժամանակահատվածի 2/3-ը, և ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար հստակ միջոցառումներ այս ընթացքում չեն նախանշվել»,-ավարտում է Մալխասյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում