Իրանը ուրանի մատակարարման հարցով գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերել Զիմբաբվեի հետ
Նմանատիպ
Զիմբաբվեի ղեկավարությունն ուրանի մատակարարման գաղտնի պայմանագիր է կնքել Իրանի հետ՝ հաշվի չառնելով վերջինիս նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով բրիտանական The Times պարբերականը:
Հաղորդվել է, որ Զիմբաբվեի հանքաարդյունաբերության նախարարի տեղակալ Գիֆտա Չիմանիկիրեն, ով ընդդիմության ներկայացուցիչ է, նշել է, որ երկու երկրների միջեւ համաձայնագիրը կնքվել է դեռ անցած տարի, իսկ Զիմբաբվեում այդ մասին շատ քչերը գիտեն:
Միեւնույն ժամանակ The Times պարբերականը նշում է, որ փորձագետները չեն հավատում, որ Զիմբաբվեն կկարողանա արագ կազմակերպել Իրանին ուրան մատակարարելու գործընթացը: Նրանց կարծիքով՝ այդ երկրին դեռ շատ ժամանակ է հարկավոր ուրանի արտահանմանը պատրաստ լինելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում