Ապօրինի ազատությունից զրկվելուց հետո վերջապես ազատ արձակվեց իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը. պաշտպան

Ապօրինի ազատությունից զրկվելուց հետո վերջապես ազատ արձակվեց իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը. պաշտպան

Իրավապաշտպան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Այսօր 24-օրյա կալանքից, իսկ ավելի ճիշտ՝ ապօրինի ազատությունից զրկվելուց հետո վերջապես ազատ արձակվեց իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը։

Թվում էր, թե որպես փաստաբան պետք է ուրախանամ այս «հաջողությունից», սակայն ոչ, սա հաջողություն չէ, սա 24 օր ուշացած արդարադատություն է։

Պնդել և այժմ էլ պնդում եմ՝ Արամի մասով որևէ այլ որոշում չի կարող համարվել օրինական, իսկ նրա կալանավորումն արդարադատության իրականացմանն ուղղակի միջամտության արդյունք էր։

Ընդ որում՝ առնվազն փետրվարի 21-ից հայտնի է այն անձն, ով առերևույթ իրականացրել է այդ միջամտությունը, իսկ փետրվարի 23-ին այդ մասին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել եմ հանցագործության մասին մանրամասն հաղորդում։

Խոսքս վերաբերվում է Արթուր Պետիկի Մկրտչյանին, ով ոչ միայն Երևան քաղաքի դատարանի նախագահն է, այլև ինչպես Արամի, այնպես էլ մյուս բոլոր դեպքերում անձամբ է մակագրում կալանավորման միջնորդությունների քննարկումը դատարանի դատավորներին, Արամի դեպքում՝ Վահագն Մելիքյանին։

Ուշադրության է արժանի այն, որ փետրվարի 23-ից մինչ օրս՝ 21 օր, իմ հաղորդման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր։

Դույզն-ինչ չկասկածեք՝ այս հանցագործության դեպքի ետևից գնալու եմ մինչև վերջ… ես գործը կիսատ թողնել չեմ սիրում։

Նկարում Ա.Մկրտչյանն է»։

May be an image of 1 person and sitting

Հետևեք մեզ նաև Telegram-ում