Սեյրան Օհանյանը դեռ հոսպիտալացված կմնա. պաշտպանը հայտնեց պատճառը

Սեյրան Օհանյանը դեռ հոսպիտալացված կմնա. պաշտպանը հայտնեց պատճառը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։ Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նա դեռ դուրս չի գրվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով նիստը, որը պետք է կայանար մարտի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, հետաձգվեց, քանի որ Օհանյանը վատառողջ էր։ Պաշտպանը դատարանին հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը զինվորական կենտրոնական հոսպիտալում է։

«Սեյրան Օհանյանը դեռ պետք է բուժում ստանա հոսպիտալում, այսինքն` հիվանդանոցային պայմաններում, բժիշկների հսկողության տակ մնա։ Նրա մոտ հայմորիտ է»,–ասաց Մեժլումյանը։

Պաշտպանը հայտնեց նաև, որ Օհանյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, սակայն արդյունքը բացասական է եղել։ Մեժլումյանը դիմել է դատարան, որպեսզի վաղը` նոյեմբերի 16-ին նախատեսված նիստը հետաձգվի։

Այժմ Օհանյանի ինքնազգացողությունը նորմալ է։

Նշենք, որ ամբաստանյալի բացակայության դեպքում դատական նիստ չի անցկացվում։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում