Մոսկվայում անօրինական բնակվող քաղաքացիներից առաջինը հայրենիք կուղարկվեն վիետնամցիները

Մոսկվայի տարածաշրջանի Գոլյանովո ճամբարից, որտեղ կենտրոնացվել են քաղաքում անօրինական գտնվող 585 օտարերկրյա քաղաքացիներ, առաջին իրենց հայրենիք են ուղարկվելու Վիետնամի քաղաքացիները:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-Նովոստին», ճամբարում գտնվում են Վիետնամի,Եգիպտեսի, Մարոկկոյի, Սիրիայի, Ղրղզստանի, Ադրբեջանի և ՈՒզբեկստանի քաղաքցիներ:

Գոլյանովոյի վրանային ճամբարում, որը նախատեսված է 900 հոգու համար տեղադրված են շուրջ 200 վրաններ: ՌԴ-ում անօրինական բնակվող քաղաքացիները աշխատում էին շուրջ 20 ձեռնարկություններում:

Ռուսաստանում անօրինական միգրանտների հայտնաբերման և հետ ուղարկման գործողության առաջին օրերի ընթացքում հայտնաբերվել են շուրջ 1000 քաղաքացիներ ԱՊՀ և Հյուսիսային Կովկասի երկրներից, որոնք առնչություններ են ունեցել նաև քրեական խմբավորումների հետ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում