Շոտլանդիայում մեկնարկել է կարմրահերների շքերթը
Նմանատիպ
Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում անցկացվում է կարմրահերների շքերթը, որն այս տարի կրում է «Կարմրամազ և հպարտ» խորագիրը։ Ինչպես հայտնում է BBC-ն, շքերթի մասնակիցները նշում են, որ մազերի գույնի պատճառով հաճախ են դառնում ծաղրի առարկա, և շքերթը նպատակ ունի վերացնել այդ իրավիճակը։
«Շքերթը հիանալի հնարավորություն է ընձեռնում միավորել բոլոր կարմրամազ մարդկանց Շոտլանդիայում, որտեղ ապրում են աշխարհի կարկրամազերի հիմնական մասը։ Զարմանալի է, որ մինչ այս Շոտլանդիայում չեն փորձել նման միջոցառում կազմակերպել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Կանադացի հումորիստ Շոն Խիչինսը, ով նույնպես կարմրամազ է։ Նա նշել է, որ անհնար է ժխտել, որ կարմիր մազերով երեխաները դպրոցներում հաճախ ենթարկվում են հետապնդումների։ Շքերթը հնարավորություն կտա արտահայտել իրենց հավատարմու թյունը մազերի բնական գույնին։
Շքերթի վայրը պատահական չի ընտրվել, քանի որ Շոտլանդիայում է ապրում աշխարհի կարմրամազերի 90 տոկոսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում