Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ ՀՖՖ-ն պաշտոնական գրություն է ստացել Ռոմայից
16/03/2021 14:56
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա:
Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում