Իրաքյան Քուրդիստանը պատրաստ է պաշտպանել Սիրիայի քրդերին. Մասուդ Բարզանի
10/08/2013 15:59
Նմանատիպ
Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ կարող է միջամտել Սիրիայում ընթացող գործընթացներին’ պաշտպանելու համար Սիրիայում բնակվող քրդերին:
Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, Բարզանին նշել է, որ Սիրիայում բնակվող անմեղ քրդերին’ կանանց և երեխաներին կենսական վտանգ է սպառնում:
«Իրաքյան Քուրդիստանը պատրաստ է նրանց պաշտպանել»,- ասել է Մասուդ Բարզանին:
Ներկայում Սիրիայի քրդական խմբավորումները պայքարում են ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ զինված ծայրահեղականների դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում