ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում հայտնված ինքնաթիռը զավթե՞լ են. նոր մանրամասներ քրեական գործից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում հայտնված ինքնաթիռը զավթե՞լ են. նոր մանրամասներ քրեական գործից

Հայկական Fly Armenia airways ընկերության կողմից վարձակալած և նախնական թռիչքուղու շեղման հետևանքով Իրանում հայտնված Boeing ինքնաթիռի դեպքով Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ինչպես տեղեկացնում է Armlur.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ պետի տեղակալ Տիգրան Հարությունյանը։

Իսկ նշված հոդվածը վերաբերում է օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելուն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով։ Քրեական գործը քննվում է նաև 325-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելուն, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Հավելենք, որ 22 օր է անցել ամերիկյան արտադրության, հայկական գրանցմամբ «Բոինգի» Իրանում հայտնվելուց հետո։ Եվ չնայած տարատեսակ խոստումներին, ինքնաթիռը դեռ Իրանում է, իսկ վերադարձի մասին որևէ հստակություն չկա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում