Աշխարհի ամենատարեց մայրը երկվորյակ դուստրերին ունեցել է 73 տարեկանում (լուսանկարներ)

Աշխարհի ամենատարեց մայրը երկվորյակ դուստրերին ունեցել է 73 տարեկանում (լուսանկարներ)

Աշխարհի ամենատարեց մայրը համարվող հնդկուհի Հիերամատի Մանգայաման, որն իր երկվորյակ դուստրերին լույս աշխարհ է բերել 2019-ին՝ 73 տարեկանում, ամուսնու մահից հետ նրանց միայնակ է խնամում, գրում է Mirror-ը։ Գրում է Tert.am-ը:

«Ես շատ եմ հուզվում, երբ մտածում եմ, որ նա այլևս չկա։ Նա իր աղջիկների հետ անցկացրեց ընդամենը 12 ամիս, բայց գոնե մահից առաջ ճաշակեց հայրության բերկրանքը»,– ասել է կինը։

Իրենց ամուսնության առաջին տարիներին Հիերամատին և ամուսինը՝ Ռաջան, ծնողներ դառնալու համար դիմել են բազմաթիվ բժիշկների, ստացել են տարբեր բուժումներ, սակայն ապարդյուն։ 2018-ին կինը, լսելով արտամարմնային բեղմնավորման մասին, որոշել է ևս մեկ անգամ փորձել։

Ինչպես նշում է պարբերականը, հաջող հղիությունից հետո 2019-ին ծնվել են զույգի երկվորյակ դուստրերը։

«Երբ առաջին անգամ նրանց գիրկս առա, անմոռանալի և գեղեցիկ զգացողություն էր»,- խոստովանել է կինը։

Yerramatti Mangayamma gave birth to twin girls when she was 73

Yerramatti's husband died last October aged 84, leaving her a single mother

Yerramatti Mangayamma thought her dreams of becoming a mother were long gone

Yerramatti has made plans for the care of her daughters in the event of her own passing

Հետևեք մեզ նաև Telegram-ում