Հայտնաբերվել է ևս 3 աճյուն
16/03/2021 20:05
Նմանատիպ
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել:
Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում