«Պատրոն Դավիթը» կմնա կալանքի տակ

«Պատրոն Դավիթը» կմնա կալանքի տակ

Զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավիթ») գործով անցնող նրա ընկերության տնօրեն Արմեն Բաղդասարյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել է վերջինիս պաշտպան Արմեն Հարությունյանը։

Ըստ պաշտպանի՝ իրենք միջնորդություն էին ներկայացրել դատարան ազատության հետ չկապվող այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժել է միջնորդությունը։ Մարտի 24-ին էլ նույն միջնորդությունը քննարկվելու է նաեւ Դավիթ Գալստյանի վերաբերյալ։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը: ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում