Ո՞ր դեպքում ժամկետային զինծառայողներին արձակուրդ կտրվի. ՊՆ

Ո՞ր դեպքում ժամկետային զինծառայողներին արձակուրդ կտրվի. ՊՆ

Վերջին շրջանում COVID-19–ի հիվանդացության աճով պայմանավորված` ՀՀ զինված ուժերում արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Սահմանափակումները չեն գործում միայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր)»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊՆ–ն խնդրում է ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում