Ադրբեջանի պետական արգելոցներում թմրանյութեր են աճեցնում

Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակիցները Զաքաթալայի բնության պետական արգելոցում այսօր կատարած շրջայցի ժամանակ 7 վայրերում կանեփի ապօրինի աճեցման փաստ են արձանագրել:

Բնապահպանները նաեւ հայտնաբերել են վրան, որում այդ տնկադաշտերը խնամելու միջոցներ են եղել: Այս մասին հաղորդում են  ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է հիշյալ նախարարու թյան մամուլի ծառայության ղեկավար Իրադա Իբրահիմովան: Էկոլոգիայի նախարարության աշխատակիցները փաստի մասին անմիջապես տեղեկացրել են ՆԳՆ-ի համապատասխան կառույցին: Կատարավում է հետաքննություն:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Զաքաթալայի արգելոցում օգոստոսի 7-ին կատարած շրջայցի ժամանակ նախարարության աշխատակիցները Արըլըգ անտառում կանեփի աճեցման փաստ են գրանցել նաեւ Սարըչայ գետի ափին: Կանեփի այդ թփերի բարձրությունը արդեն հասել էլ 1-3,5 մ-ի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում