Բարաք Օբաման արձակուրդն սկսել Է գոլֆի ոչ այնքան հաջող խաղով
12/08/2013 11:22
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր արձակուրդն սկսել Է ակտիվորեն զբաղվելով սպորտով: Օգոստոսի 11-ին նա գոլֆի մի պարտիա Է խաղացել Մասաչուսեթսի նահանգի ծովեզրի մոտ գտնվող Մարտաս Վինյարդ կղզու ակումբի դաշտում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Խաղի սկիզբը, որը դիտում Էին նախագահական պուլի լրագրողները, բացահայտորեն չի հաջողվել: Առաջին երկու հարվածներից հետո գնդակը չի ցանկացել մտնել փոսիկը: Եվ սոսկ երրորդ փորձից հետո Է Օբամային հաջողվել խոցել թիրախը:
Օգոստոսի 11-ի խաղի ժամանակ նախագահին ընկերակցել են նրա օգնականներից մեկը՝ Մարվին Նիկոլսոնը, Սպիտակ տան ավագ խոհարար Սեմ Քասը եւ ֆինանսական խորհրդատու Ռոբերտ Վուլֆը: Ինչպես սպասվում Է, նախագահի արձակուրդը կտեւի մինչեւ օգոստոսի 18-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում