Ամեն ինչ կանեմ, որ Մեսսին մնա. Լապորտա
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ամեն ինչ անելու է Մեսսիին թիմում պահելու համար։
«Իհարկե անձամբ եմ Մեսսիին համոզելու, որ չլքի մեզ, մնա ակումբում։ Ամոթ չէ նրան համոզելը, չո որ հենց է նա պատմության լավագույն խաղացողը։ Մեսսիին շատ եմ հարգում, այնպես, ինչպես բոլորը Բարսելոնայում։ Մենք նոր «Բարսելոնա» պիտի կառուցենք։ Երբ շտկենք ակումբի ֆինանսական վիճակը, կրկին պայքարելու ենք ՉԼ-ում արդյունքի հասնելու համար։ Թեպետ այնպես չէ, որ այս մրցաշրջանում արդեն ամեն ինչ կործ է։
Մենք շարուանոկում ենք պայքարը թե Իսպանաիայի առաջնությունում, թե գավաթի խաղարկությունում հաջողություններ գրանցելու համար։ Կումանից մեծ հույսեր ունենք, նա աստիճանաբար նոր մակարդակի վրա է բերում թիմը, նրանից նույնպես շատ բան է կախված, հավատում ենք նրան»,- ասել է Լապորտան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում