Ինչպես է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա (տեսանյութ)

Ինչպես է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա (տեսանյութ)

Mediaport-ը հրապարակել է տեսանյութը, թե ինչպես է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, մի քանի անգամ բռունքներով հարվածում նրա դեմքին և վնասում համակարգիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

«Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա:

Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնեց լրագրողը:

Տեսանյութը՝ ստորև

Հետևեք մեզ նաև Telegram-ում