ԱՄՆ-ը Վրաստանի հետ կշարունակի համագործակցությունը ռազմական ոլորտում

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նոռլանդը օգոստոսի 11-ին ամերիկյան BULKEVEY նավի վրա կայացած պաշտոնական ընդունելության ժամանակ նշել Է հաջող երկկողմ համագործակցությունը Վրաստանի զինված ուժերի հետ,  տեղեկացնում է  «Գրուզիա Online»-ին:

Նրա խոսքով՝ նավի բարեկամական այցի ուղերձը հստակ Է. «Արդեն քսան տարի ԱՄՆ-ը ապահովում Է Սեւ ծովի անվտանգությունը: Վրաստանի զինված ուժերի հետ համագործակցությունը հաջող Է ընթանում: Այն կշարունակվի նաեւ ապագայում, որպեսզի ապահովվի տարածաշրջանի անվտանգությունը»,-հայտարարել Է ԱՄՆ-ի դեսպանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում