Իրանի խորհրդարանն սկսում Է նախագահ Ռոուհանիի կառավարության հաստատման ընթացակարգը
Նմանատիպ
Իրանի խորհրդարանն օգոստոսի 12-ին սկսում Է նոր կառավարության հաստատման ընթացակարգը, որի կազմը ներկայացվել Էր նախագահ Հասան Ռոուհանիի՝ մեկ շաբաթ առաջ կայացած պաշտոնակալման արարողության ժամանակ: Երեք օրվա ընթացքում խորհրդարանականները պետք Է քննարկեն ապագա 18 նախարարներից յուրաքանչյուրի թեկնածությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ռոուհանիի կողմից առաջադրված բոլոր թեկնածուներն Էլ նորեկներ չեն քաղաքականության եւ տնտեսության բնագավառում: Նրանց մեծամասնությունն ավելի վաղ պաշտոններ Է զբաղեցրել նախագահներ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի եւ Մոհամադ Խաթամիի կառավարություններում: Նրանք հայտնի են իրենց չափավոր պրագմատիկ հայացքները:
Եռօրյա խորհրդարանական քննարկումներից հետո կառավարությունը լրիվ կամ ոչ լրիվ կազմով (եթե պատգամավորները մերժեն առանձին թեկնածություններ) ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում