Տղերքի գլուխը կերել են, աճյունները թողել են վայրենիներին, հիմա էլ ֆեյքերով են հոշոտում. Արմեն Աշոտյան

Տղերքի գլուխը կերել են, աճյունները թողել են վայրենիներին, հիմա էլ ֆեյքերով են հոշոտում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Ասեմ՝ իմանաք:

Նիկոլական ֆեյքերի, նրանց տերերի և նրանց շեֆի անբարոյականության մասին կարելի է մի քանի հատոր գիրք գրել:

Հիմա պարզապես ֆիքսենք, որ սրանք սկսել են իրենց մեկնաբանություններում և գրառումներում ներկայանալ որպես զոհվածի/անհետ կորածի/վիրավորվածի հորքուր/մորքուր/հոպար/քեռի և այլն:

Երբ բացում ես մեր տեղերքի ցավը, կորուստն ու վիշտը իբր սգացողների էջերը, տեսնում ես ատամնաշարի ու մարմնի այլ մասերի մերկացած նկարներ, ֆեյքփրոդաքշնի ապուշ պաստառներ ու մտավոր հետամնացների համար նախատեսված վիդեոներ:

Տարել են, տղերքի գլուխը կերել են, տղերքի պահած հողերը հանձնել են, տղերքի աճյունները թողել են վայրենիներին, հիմա էլ ֆեյքերով են հոշոտում նրանց հիշատակն ու սխրանքները:

Վիժվածքներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում