Հռոմի պապը հորդորել Է ամրապնդել փոխըմբռնումը «մուսուլման եղբայրների» հետ
12/08/2013 12:55
Նմանատիպ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է քրիստոնյաներին ու մուսուլմաններին՝ միմյանց վերաբերվել փոխադարձ հարգանքով եւ ամրապնդել փոխըմբռնումը նոր սերունդների կրթության ու դաստիարակության միջոցով, հաղորդում Է «Արմենպրես»-՝ը հղում անելով BBC-ին:
Հռոմի պապը «մեր մուսուլման եղբայրներին» շնորհավորել Է Ռամադան սրբազան ամսվա ավարտվելու կապակցությամբ: Քահանայապետն աշխարհի բոլոր մուսուլմաններին ողջունել Է ուխտավորների կիրակնօրյա օրհնության ժամանակ, որոնք հավաքվել Էին Հռոմի Սբ.Պետրոսի հրապարակում:
Ի տարբերություն իր նախորդների, Ֆրանցիսկոսը որոշել Է ամռան ամիսներին մնալ Վատիկանում, այլ ոչ թե մեկնել Կաստել Գանդոլֆո պաշտոնական նստավայր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում