Հակահայ արտահայտությունների համար Թուրքիայի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը պատժվել է
Նմանատիպ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիաների միությունը (FILA) Թուրքիայի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Ռըզա Քայաալփին պատժել է թույլ տված ռասիստական բնույթի’ հակահայ արտահայտությունների համար: Թուրք ըմբիշը Գեզի այգում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաների հետ կապված Twitter-ի իր էջում գրել էր. «Հրապարակը թողել եք հայերին: Աստված պատժի ձեզ’ գործիչ ավազակներ»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ թուրքական demokrathaber.net կայքը հայտնում է, որ twitter-ում արած այդ գրառումից հետո թուրք չեմպիոնի դեմ բողոքներ են ուղղվել Միջազգային օլիմպիական կոմիտեին (IOC) եւ FILA-ին:
Երեք շաբաթ առաջ ընդունած որոշման մեջ FILA-ն Ռըզա Քայաալփի այդ արտահայտությունը ռասիստական է գնահատել: «Հայերի դեմ ռասիստական արտահայտություններ թույլ տալու» հիմնավորմամբ FILA-ն թուրք ծանրորդին 6 ամսով զրկել է մրցումներից: Նշվում է, որ մինչեւ 2014 թ-ի հունվարի 11-ը միջազգային մրցումններից զրկված թուրք ըմբիշը չի բողոքել այդ պատժի դեմ:
Ռըզա Քայաալփը 2012 թ-ի լոնդոնի օլիմպական խաղերում 120 կգ քաշայինների շարքում բրոնզե մեդալ էր ստացել:
Այսպիսով’ թուրք ռասիստ ըմբիշը զրկվել է սեպտեմբերի 16-22-ին Բուդապեշտում անցկացվելիք 2013 թ-ի աշխարհի առաջնությանը մասնակցելուց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում