Զորամասը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի

Զորամասը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի

Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասը մարտի 19-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջից։

«Զորամասի վարչակազմը և ենթակա ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են ղեկավարման կետեր, տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման ուղղությամբ»,- ասված է տարածված մամուլի հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում