Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել. Առուշ Առուշանյան

Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել. Առուշ Առուշանյան

Գործող իշխանությունը երբեք չի հստակեցրել՝ ի՞նչ է կատարվում, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո: Հաճախակի հնչում են մտքեր, որ համայնքի կամ վարչական ղեկավարներն են թշնամու հետ բանակցում, այո՛, կա այդպիսի բան, բայց սյունեցիները և մեր առաջին բանակային կորպուսն էլ են իրենց գործն անում, բայց դա չի նշանակում, որ դա ամբողջական հարցի լուծում է. «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

«Վերջերս համացանցում ինֆորմացիա կար, որ Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել: Այո՛, նման փաստ կար, որ GPS-ով ցույց էր տալիս, որ դա իրենց հատվածն է և իրենք էլ նորից առաջ են եկել»:

Նա նշեց, որ պատերազմի ավարտից հետո մեր դիրքերը բավականին առաջ էին գտնվում, եթե այդտեղ կանգնած մնային, ամեն ինչ նորմալ կլիներ. «Մինչև 26-27 կմ Սյունիքից հեռու էր սահմանը, նույնիսկ այդտեղ չկար հստակություն՝ բանավո՞ր, թե՞ գրավոր տվեցին մեր պատմական հողերը, հիմա ունենք այն, ինչ ունենք»:

Հարցին, թե GPS-ով սահմաններ գծելու հետևանքով Շուռնուխում մեկ տասնյակից ավել ընտանքիներ մնացել են առանց տուն և Կառավարությունը վստահեցնում է, որ իրենք են հոգում բնակարանի հարցը, սակայն տեղեկություններ կան, որ այդ տները կառուցվում են բարերարների միջոցներով, Առուշանյանը պատասխանեց.

«Շուռնուխում, որ Կառավարությունը գործողություններ է իրականացնում, դա միֆ է, չկա նման բան: Կառավարությունը նոր է դիմել համայնքապետարան, որպեսզի համայնքապետարանն այն հողի կատեգորիան փոխի, որպեսզի տուն սարքեն, բայց այն տեխնիկաները, որ կան բարերարներին են պատկանում: Կոնկրետ այն գործողություններն, որոնք Շուռնուխում կատարվում են՝ մի մասը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է պլանավորում, մի մասը՝ բարեգործները: Շուռնուխում այս պահին կառուցվում է մոտ 30 տուն նաև մեր Արցախի հայության համար, ովքեր տուն չունեն, իրենց էլ է տուն տրամադրվելու: Շատ անգամ ներկայացվում է, որ Կառավարությունը ինչ-որ գործողություններ է կատարում և տպավորություն է, որ իրենց անձնական միջոցներից է, դա իմ ,բոլորիս վճարած հարկերից գոյացող գումարից է տրամադրվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում