Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի օլիմպիական ուղեգրի համար (տեսանյութ)
Նմանատիպ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանից մասնակցում են չորս մարզիկ:
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը նախնական փուլում վստահ հաղթեց լեհ Դավիդ Էրսետիչին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Մուրադ Մամադովին և դուրս մնաց պայքարից:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկը մյուս ետևից պարտության մատնեց բելառուս Ալեքսանդր Լյավոնչիկին, ֆրանսիացի Մամադասա Սիլային և ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին և մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Ռամազ Զոիդձեի հետ: Նրան օլիմպիական ուղեգրից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ:
87 կգ քաշային Արթուր Շահինյանը (87 կգ) նախնական փուլում հաղթեց խորվաթ Իվան Հուկլեկին, սակայն քառորդ եզրափակիչում 4:6 հաշվով ցավալի պարտություն կրեց վրացի Լաշա Գոբաձեին (վերջին հնարքի ժամանակ ինքը հայտնվեց հակահնարքի տակ և միավոր կորցրեց):
130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը նույնպես հաղթանակով սկսեց մրցաշարը և պարտության մատնեց ֆինն Յոհանես Մաենպաեաեին: Ավաղ, հաջորդ փուլում նա 1:3 հաշվով զիջեց գորգի տերերից մեկին՝ հունգարացի ծանրքաշային Ադամ Վարգային:
Աղբյուրը՝ ԼՈՒՐԵՐ.com
Հետևեք մեզ նաև Telegram-ում