Մեծ Բրիտանիան մարտանավեր Է ուղարկել Ջիբրալթարի շրջան
Նմանատիպ
Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերի 10 նավից բաղկացած խմբավորումը օգոստոսի 12-ին դուրս Է եկել Մեծ Բրիտանիայի տարածքային ջրերից եւ ուղեւորվել դեպի Ջիբրալթար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
«Նավերը դուրս են եկել Հարավային Անգլիայի բազավորման երկու նավահանգիստներից՝ Փլիմուտից եւ Փորտսմուտից»,- նշել Է նա:
Սպասվում Է, որ խմբավորման մի մասը խարիսխ կձգի Ջիբրալթարում, իսկ մնացած նավերը կմտնեն Պորտուգալիայի նավահանգիստներ: Գտնվելու շրջանում դրանք կմասնակցեն պլանային զորավարժությունների: Մեծ Բրիտանիայի ռազմածովային հրամանատարությունը հայտարարել Է, որ նավերը «կատարում են սովորական եւ վաղուց պլանավորված նավարկություն»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ վերջին շաբաթներին Միացյալ Թավավորության եւ Իսպանիայի միջեւ կտրուկ սրվել Է լարվածությունը Ջիբրալթարի շուրջը: Դա առաջացել Է այն բանից հետո, երբ Ջիբրալթարի իշխանությունները ձեռնամուխ են եղել Մեծ Բրիտանիայի այս անդրծովյան տարածքի ափերի անմիջական մերձակայքում արհեստական խութի կառուցման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում