ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 22

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 22

«Ինչ վերաբերում է հոգևոր պարգևներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ մնաք։ Գիտեք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՛ս էիք գնում-գալիս անշունչ կուռքերի մոտ։ Ուստի հայտնում եմ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նմանապես, ոչ ոք չի կարող ասել. «Հիսուսը Տեր է», եթե ո՛չ Սուրբ Հոգով։ Թեև շնորհները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ Թեև ծառայությունները զանազան են, բայց բաշխողը նույն Տերն է։ Թեև գործերը զանազան են, բայց նույն Աստված է հաջողում այդ ամենն ամենքի մեջ։ Բայց յուրաքանչյուր մեկին է տրված Հոգու հայտնությունը՝ բոլորի օգուտի համար։» (Ա Կորնթ. 12.1-7)

Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում