Հայաստանն իր զորքերը դուրս է բերում Արցախից

Հայաստանն իր զորքերը դուրս է բերում Արցախից

Ցավոք, Արցախի տարածքից Հայաստանի զինված ուժերը դուրս բերելու մասին տեղեկությունները հաստատված են, գրում է Բաղրամյան26 տելեգրամյան ալիքը: Ըստ ալիքի բարձրաստիճան պաշտոնյայի աղբյուրի՝ սկսվել է Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին Արցախից դուրս բերելու գործընթացը: Արցախում կմնան միայն տեղի բնակիչներից կազմված ստորաբաժանումները: Հայաստանից զորակոչիկներն այլևս չեն ուղարկվի ծառայելու Արցախում: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ծառայել Արցախի բանակում, կկարողանա դա անել կամավորության սկզբունքով: Ուղիներից մեկը պայմանագիր կնքելն ու Արցախում ծառայելն է: Այսպիսով, Արցախի անվտանգությունն առաջիկայում կախված կլինի միայն ռուս խաղաղապահներից և Արցախի բանակից, որը բաղկացած է հիմնականում տեղի բնակիչներից, ինչպես նաև Հայաստանից կամավորներից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում