ՊՆ-ն հաստատում է զինվորների անհետացման լուրը
22/03/2021 15:16
Նմանատիպ
Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում